MELINGRIGORYAN կայքի համակարգի գաղտնիության քաղաքականություն:

MELINGRIGORYAN օնլայն կայքի համակարգը (այսուհետ` Կայք), թույլ է տալիս իր օգտատերերին օգտվել MELINGRIGORYAN ընկերության ծառայություններից համակարգիչների, բջջային հեռախոսների և պլանշետային համակարգիչների միջոցով:

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է MELINGRIGORYAN-ի կողմից (այսուհետ՝ «Մենք») և ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության համար սահմանված ընդհանուր դրույթները։ Կայքի բովանդակության և սույն գաղտնիության քաղաքականության համար կիրառելի օրենքը ՀՀ օրենսդրությունն է:

Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք Մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները մեր կայքում:

1. Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք Մենք հավաքում

Մենք հավաքում ենք Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար:

Ձեր կողմից հատկացված բանկային քարտի տվյալների պահմանումը և կարգավորումը իրականացվում է այն բանկի կողմից, որը տրամադրել է Ձեզ այդ քարտը:

2. Ի՞նչ նպատակով ենք Մենք տեղեկատվություն հավաքում

Անձնական տվյալների հավաքումը Մենք իրականացնում ենք պահանջված ապրանքներն ու ծառայությունները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների և զեղչերի մասին տեղեկատվություն ուղարկելու համար։

3. Ինչպե՞ս ենք Մենք տեղեկատվություն հավաքում

Տեղեկատվությունը Մենք հավաքում ենք անմիջապես Ձեզանից հետևյալ միջոցներով.

– երբ դուք գրանցվում եք melin.am կայքում

– երբ առցանց պատվեր եք գրանցում melin.am կայքում

4. Ինչպե՞ս ենք Մենք պաշտպանում տեղեկատվությունը

Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մեր կայքը օգտագործում ենք SSL անվտանգության տեխնոլոգիան՝ տվյալների փոխանցումը պաշտպանելու համար։ SSL-ը ծածկագրում է Ձեր բոլոր անձնական տվյալները, այնպես, որ այն հնարավոր չլինի կարդալ։

5. Անձնական տվյալները ջնջելու իրավունքը Օգտատերը ցանկության դեպքում իրավունք ունի պահանջելու հեռացնել իր անձնական տվյալները: Ջնջման հարցումը ստանալուց և հաստատելուց հետո, տրամադրված բոլոր տվյալները կջնջվեն:

ԱՁ "Մելինե Գրիգորյան", ՀՎՀՀ 73009013, 0012, ՀՀ, ք. Երևան: