Մեր մասին

MELINGRIGORYAN-ը մազերի շքեղ աքսեսուարների ժամանակակից բրենդ է, որը ստեղծվել է 2023 թվականին: Հիմնադրվել և արտադրվում է Երևանում: Մեզ համար ներշնչանքը՝ գեղեցկություն ստեղծելու ցանկությունն է։ Մենք ստեղծում ենք աքսեսուարներ, որոնք տեղին են բոլոր ժամանակների համար:

Հավաքածուներում ներկայացված են գլխազարդեր, բանտեր և այլ աքսեսուարներ՝ պատրաստված տարբեր նյութերից: Ներկայացված են մինիմալիստական ոճի, առօրյա ինչպես նաև աներևակայելի շքեղ՝ ասեղնագործված մարգարիտներով, քարերով և փայլերով, մոդելներ:


MelinGrigoryan աքսեսուարները նախագծվում և արտադրվում են բացառապես ձեռքով Երևանի մեր ստուդիայում՝ ընկերության դիզայներ և հիմնադրի խիստ հսկողության ներքո, հենց դա է երաշխավորում արտադրանքի ամենաբարձր որակը։

Ընկերության արտադրանքը մշտապես թարմացվում է, ինչը թույլ է տալիս ընտրել ցանկացած ոճին և տեսքին համապատասխան աքսեսուար:


ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ՝ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ և ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է:



MELINGRIGORYAN ֆիրմային անվանումը պարզապես ստեղծվել է հիմնադիր և կրեատիվ տնօրենի անունից՝ մատնանշելով նրա յուրահատկությունն ու կարևորությունը, ինչպես նաև ապրանքանիշում նրա ԴՆԹ-ի առկայությունը։

MELINGRIGORYAN -ի բոլոր աքսեսուարները պատրաստված են բացառապես ձեռքով, մեծ խնամքով և սիրով։ Ուստի կրեք դրանք նույն խնամքով, որով ստեղծվել են:

Բրենդը արտադրում է աքսեսուարների հատուկ շարք, որոնք ունեն անսովոր գաղափար կամ դետալ և ունեն իրենց անունները: Գործնականում մենք հասկացանք, որ դա ուրախացնում է մեր հաճախորդներին:


Դիտել հավաքածուն